• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Քերալա նահանգում տեղի ունեցող միջազգային կինոփառատոն

13 դեկտեմբերի, 2024
2024թ. դեկտեմբերի 13-ին Հնդկաստանի Քերալա նահանգում տեղի ունեցող միջազգային կինոփառատոնի (International Film Festival of Kerala) այս տարվա ուշադրության կենտրոնում է Հայաստանը, որի բացման արարողությանը մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Մարատ Մելիքյանը։
Նախատեսված հայկական ֆիլմերի ցուցադրության ցանկում տարբեր օրերի համար ընդգրկված են կինոռեժիսորներ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի», Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս», Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Մարիա Սահակյանի «Փարոս», Միքայել Գուրջյանի «Ամերիկացին», Սերժ Ավետիքյանի «Lost in Armenia», «The Parajanov Scandal», Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմերը։
Փառատոնի բացմանը ելույթներով հանդես են եկել Քերալայի նահանգապետ Պինառայի Վիջայան (Pinarayi Vijayan), հայտնի հնդիկ դերասանուհի Շաբանա Ազմին (Shabana Azmi), հոնգկոնգյան դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Անն Հեյը և այլոք։ Բացման արարողությանը մասնակցել են նահանգի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կինոգործիչներ, կինոքննադատներ, դերասաններ, արվեստագետներ և այլոք։
Միջոցառման կազմակերպիչ Կերալայի Չալաչիտրա (Chalachitra) ակադեմիան փառատոնի շրջանակներում նահանգի մայրաքաղաք Թիրուվանանտապուրամի (Thiruvananthapuram) 15 կինոսրահներում ցուցադրելու է Հնդկաստանի տարբեր լեզուներով 114 ֆիլմեր, ինչպես նաև 68 երկրների թվով 63 օտարերկրյա կինոմատոգրաֆիայի ստեղծագործություններ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: