• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստանի հայ համայնքը հովանավորում է Գևորգ Դադասյանի բուժումը

30 հուլիսի, 2016

2016թ. նոյեմբերին շփման գծում վիրավորված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սերժանտ Գևորգ Դադասյանը ս.թ. հուլիսի 29-ին ժամանեց Կալկաթա։ Գևորգ Դադասյանը հայրենիքը խիզախորեն պաշտպանելիս վիրավորվել է՝ կորցնելով է իր աջ ձեռքը։ Նա Հնդկաստանի լավագույն բժշկական հաստատություններից մեկում  կանցնի ժամանակակից պրոթեզավորում։ Բուժումը, ճանապարհածախսը և կեցության հետ կապված ծախսերն ամբողջովին հոգում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայ առաքելական  եկեղեցին։

Նախորդ տարի նույն՝ «Ottobock» հեղինակավոր բժշկական կենտրոնում բարձրակարգ պրոթեզավորում էր անցել նաև ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը։

Գևորգ Դադասյանին դիմավորեցին Հնդկաստանում ՀՀ դեսպանության և Հայոց մարդասիրական ճեմարանի ներկայացուցիչները։ Նույն օրն ի պատիվ Հայաստանից ժամանած հյուրերի ճեմարանում տրվեց ընթրիք, որին ներկա էին Հայկական եկեղեցական խորհրդի անդամները, դեսպանության ներկայացուցիչը և դպրոցի ուսուցիչներն ու սաները։ Հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի և Դավթյան օրիորդաց վարժարանի կառավարիչ գերաշնորհ Հայր Մովսես Սարգսյանը ողջունեց հյուրերին՝ մաղթելով հայ մարտիկին շուտափույթ ապաքինում։

Բուժման ողջ ընթացքում Գևորգ Դադասյանը և նրա մայրը բնակվելու են Հայկական մարդասիրական ճեմարանում։ 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: