• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Համայնքի մասին

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ

Պատմական ակնարկ

Թեեւ հայությունը տարածված է եղել Հնդկաստանի գրեթե բոլոր նշանավոր քաղաքներում եւ բնակավայրերում, սակայն հնդկահայ գաղութի կյանքում կարեւոր դեր է ունեցել Արեւմտյան Բենգալիա նահանգը, որտեղ հայերը սկսել են բնակություն հաստատել նույնիսկ անգլիացիներից շատ առաջ` 17-րդ դարում: Սկզբնական շրջանում հայերը զբաղվել են մասնավորապես առեւտրով` օգտագործելով նավահանգիստներն ու ծովային ճանապարհը, զբաղվում էին մետաքսի, կտորեղենի, համեմունքների, աղի, պարարտանյութերի, թանկարժեք քարերի եւ այլ նյութերի առեւտրով:

Այժմ Բենգալյան նահանգում կան հինգ հայկական կանգուն եկեղեցիներ, որոնցից երեքը գտնվում են այսօր քիչ թե շատ հայաշունչ Կալկաթա քաղաքում: Դրանց մեջ է նաեւ Կալկաթայի ամենահին քրիստոնեական եկեղեցին` 300-ամյա Ս. Նազարեթ եկեղեցին, 190-ամյա Հայոց Մարդասիրական ճեմարանով եւ փոքրաթիվ հայությամբ: Այսօր Հնդկաստանի տարածքում, հատկապես Կալկաթայում, բացի եկեղեցիներից եւ Մարդասիրական ճեմարանից այլ հայապատկան կառույցներ կամ տարածքներ գրեթե չեն պահպանվել, կան առանձին մի քանի շինություններ, գերեզմանատներ, սպորտային ակումբ եւ այլն:

Եկեղեցիներից շատերն այսօր վերանորոգված են, գործում են եւ գտնվում են բարվոք վիճակում: Կան նաեւ եկեղեցիներ, որոնց գտնվելու կամ դրության մասին մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել: Ստորեւ ներկայացված են Հնդկաստանի տարածքում այսօրվա առավել հայտնի եւ գործող եկեղեցիները:

  1. Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցի, կառուցված 1707թ.:
  2. Կալկաթայի Ս. Գրիգոր եկեղեցի, կառուցված 1906թ.:
  3. Տինգրայի Ս. Երրորդություն եկեղեցի, կառուցված 1867թ.:
  4. Չինսուրայի Ս. Հովհաննես եկեղեցի, կառուցված 1695թ.:
  5. Սեյդաբադի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի, կառուցված 1758թ.:
  6. Բոմբեյի Ս. Պետրոս եկեղեցի, կառուցված 1796թ.:
  7. Մադրասի Ս. Աստվածածին եկեղեցի, կառուցված 1712թ.:

Երբեմնի հայաշատ գաղութն այսօր գրեթէ հայազրկվել է, տեղաբնակ հայության թիվն այսօր Հնդկաստանում հասնում է 150-ից մինչեւ 200-ը, որոնցից շատերը մեծահասակներ են, բազմաթիվ են խառն ամուսնությունները, ցավոք, նրանցից շատ քչերն են տիրապետում մայրենի լեզվին: Ի տարբերություն նախկինի, այսօր Հնդկաստանի հայությունը առանձնապես աչքի չի ընկնում իր նշանավոր, հայտնի անձանցով:

18-րդ դարի ընթացքում հնդկահայ գաղթօջախում ազգային ինքնագիտակցությունը զարթոնք է ապրել: Հայոց անկախ պետականության համար մղվող երկարատեւ պայքարի ճանապարհին առաջին նշանակալից քայլերն են արել Հնդկաստանի Մադրաս քաղաքում հաստատված մի խումբ հայեր: 1772-1783թթ. մադրասահայ այս խմբի կողմից դասական հայերենով գրված բազմաթիվ գրքերի հրապարակումը պարզորոշ կերպով արտացոլում է սփյուռքի մտահոգությունը` կապված ձուլման եւ ազգային ինքնությունը կորցնելու վտանգի հետ: 1794 թ. տպագրվում է հայկական առաջին տպագիր թերթը «Ազդարարը»: Գրեթե նույն ժամանակահատվածում ի հայտ է գալիս մեկ ուրիշ աշխատություն` ՙՈրոգայթ փառացը՚, որը նոր իմաստ է հաղորդում հայկական պետականության գաղափարին: Մադրասում հրատարակված Հակոբ Շահամիրյանի այս աշխատությունն ուրվագծում է անկախ հայոց պետության ապագա Սահմանադրությունը` Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ դնելով «Սահմանադրական հանրապետություն» հասկացությունը:

Տարաբնույթ հասարակական եւ տնտեսական հանգամաքներով պայմանավորված` Մեծ Բրիտանիայի կողմից Հնդկաստանի գաղութացմանը զուգահեռ, հնդկահայ գաղութն անկում է ապրում 19-րդ դարի ընթացքում:

Ներկայումս Կալկաթայում եւ Չեննայում կան հայկական փողոցներ: 2009 թ. սեպտեմբերին Նյու Դելիում բացվել է «Հայաստանի» փողոցը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: