• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն առաջին անգամ հյուրընկալվել են Հնդկաստանի ԿԸՀ-ում

11 նոյեմբերի, 2022

2022թ. hոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Նյու Դելիում տեղի ունեցավ «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով միջազգային գագաթաժողով, որը կազմակերպել էր Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից գագաթաժողովին մասնակցեցին ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։

Գագաթաժողովի նպատակն էր՝ կազմակերպել փորձի փոխանակում ընտրությունները կազմակերպող մարմինների միջև, հասկանալ հիմնական մարտահրավերներն ու հրավիրյալ երկրների ընտրական մարմինների կարողությունները։

ԿԸՀ անդամները ամփոփելով այցը նշեցին՝ գագաթաժողովին Հայաստանը ներկայացված է եղել որպես պատվավոր հյուր, իսկ մասնակցությունն ինքնին արդյունավետ էր, քանի որ հնարավորություն է ստեղծվել մասնագիտական քննարկում ծավալել ընտրական տարբեր գործիքակազմերի վերաբերյալ, դիտարկել տարբեր երկրների ընտրական նորարարությունները։

Գագաթաժողովին մասնակցում էին Հայաստանի, Հունաստանի, Մավրիկիոսի Հանրապետության ընտրական հանձնաժողովների, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), ՄԱԿ-ի, Նեպալի, Կաբո Վերդեի, Ավստրալիայի, Չիլիի, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Ֆիլիպինների, ինչպես նաև Միջազգային IDEA կազմակերպության ներկայացուցիչներ, դեսպաններ/Գերագույն հանձնակատարներ և այլ անդամներ Կոստա Ռիկայից, Գանայից, Ջամայկայից, Ալբանիայից, Նեպալից, Չեռնոգորիայից, Իսպանիայից և այլ պաշտոնատար անձինք։

Կազմակերպիչները տեղեկացրել են, որ գագաթաժողովը շարունակական բնույթ է կրելու, ներկայումս ծրագրվում է իրականացնել՝ «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» և «Ներառական ընտրություններ և ընտրությունների ամբողջականություն» խորագրերով հավաքները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: