• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

70-րդ հոբելյանական դիվանագիտական բարեգործական տոնավաճառ Նյու Դելիում

04 փետրվարի, 2023
2023թ. փետրվարի 4-ին Նյու Դելիում Դիվանագիտական համայնքի և Դելիի կանանց Համագործակցության ասոցիացիայի համատեղ կազմակերպմամբ տեղի ունեցավ 32-րդ դիվանագիտական բարեգործական տոնավաճառը։ Տոնավաճառին մասնակցում էին շուրջ 30 դիվանագիտական ներկայացուցչություններ և շուրջ 20 հնդկական ընկերություններ, այդ թվում նաև Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հայկական տաղավարում ներկայացված էին ձեռագործ արվեստի նմուշներ, արծաթյա զարդեր, ազգային խոհանոցի ուտեստներ, Հայաստանի մասին պատմող տեղեկատվական ամսագրեր և այլ նյութեր։ Օրվա ընթացքում հայկական տաղավարն այցելեցին Հնդկաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական, կրթական, մշակութային բնագավառների ներկայացուցիչներ, լրագրողներ և այդ թվում՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ս. Ջայշանկարի կինը: Տիկին Կիոկո Ջայշանկարը հատուկ հետաքրքրությամբ էր ուսումնասիրում հայկական տաղավարում ներկայացված ձեռագործ աշխատանքները:
Ի նշան հարգանքի՝ ՀՀ դեսպանության աշխատակիցները տիկին Ջայշանկարին հանձնեցին հայկական հուշանվեր և Հայաստանի սահմանների 2600 տարիների պատմությունը ներկայացնող Ռ. Գալիչյանի աշխատությունը, որն անգլերեն լեզվով տպագրվել է 2022թ. ՛՛Զանգակ՛՛ հրատարակչությունում:
Տոնավաճառին մասնակցելու առիթով Հայաստանը ներկայացված էր Հնդկաստանում դիվանագիտական համայնքի և Դելիի կանանց համագործակցության ասոցիացիայի կողմից 2023թ. կազմակերպված տոնավաճառի տեղեկագրում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: