• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կրթության Ասիայի և խաղաղօվկիանոսյան կենտրոնի կառավարիչների խորհրդի 28-րդ հանդիպում

12 դեկտեմբերի, 2023
Տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կրթության Ասիայի և խաղաղօվկիանոսյան կենտրոնի կառավարիչների խորհրդի 28-րդ հանդիպում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2023թ. դեկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Բենգալոր քաղաքում գտնվող Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունում (ISRO) մասնակցել է Հայաստանն առաջին անգամ ներկայացված ՄԱԿ-ի փոխկապակցված Տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կրթության Ասիայի և խաղաղօվկիանոսյան կենտրոնի (Centre for Space Science and Technology Education in Asia and the Pacific/CSSTEAP) կառավարիչների խորհրդի 28-րդ հանդիպմանը:
Որպես ՀՀ ներկայացուցիչ Վ. Աֆյանը, ելույթ ունենալով խորհրդին Հայաստանի միանալու և անդամակցության ողջույնի խոսքով, ընդգծել է տվյալ բնագավառում հայկական կողմի իրականացրած, ինչպես նաև իրավապայմանագրային ու միջազգային գործակցության ուղղությամբ ձեռնարկած քայլերի և ակնկալվող համագործակցության մասին:
Դեսպան Վ. Աֆյանն այցելել է նաև ISRO-ի հեռաչափության, հետևման և հրամանատարական ցանց (ISRO Telemetry, Tracking and Command Network/ISTRAC), ծանոթացել կենտրոնի գործունեությանը, որտեղից իրականացված կառավարման շնորհիվ ընթացիկ տարվա օգոստոսին հնդկական «Չանդրայան-3» լուսնագնացն առաջին անգամ վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մակերևույթի վրա։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: