• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

«World Food India 2024» երրորդ ցուցահանդես

19 սեպտեմբերի, 2024
2024 թ. սեպտեմբերի 19-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է սեպտեմբերի 19-ից 22-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «World Food India 2024» երրորդ ցուցահանդեսի բացման արարողությանը։
Ցուցահանդեսին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համադրմամբ, Հայաստանն առաջին անգամ ներկայացել է երկու ազգային միասնական տաղավարներով, որոնց այցելությամբ ՀՀ դեսպանը զրույցներ է ունեցել հայկական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել ցուցադրվող արտադրանքին (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Սպառման, սննդի, հանրային բաշխման և նոր, վերականգնվող էներգետիայի նախարար Պրալհադ Ջոշին, Սննդի մշակման արդյունաբերության նախարար Չիրագ Պասվանը և Սննդի մշակման արդյունաբերության և երկաթուղիների պետնախարար Ռավնիթ Սինգհ Բիթթուն։
«World Food India 2024» ցուցահանդեսում ներկայացված են մի շարք երկրներ, ազգային տաղավարներ, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցեր, որի շրջանակներում տեղի են ունենում գործարար հանդիպումներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: