• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակը նշվում է Նյու Դելիում։

22 սեպտեմբերի, 2016

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը և Նյու Դելիի «Հայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ս.թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ դեսպանությունում համատեղ կազմակերպել էին «Իմ հին ու նոր Հայաստան» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին։

 

Միջոցառմանը մասնակցում էին Նյու Դելիի հայ համայնքի և Հնդկաստանի մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, Չեննայում ՀՀ պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանը, ինչպես նաև Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպաններ Վ.Բ. Սոնին, Ռինա Պանդեյը և Աչալ Մալհոտրան։

 

 

Ցուցահանդեսին ներկայացվել էր հայկական մշակութային ժառանգության կոթողների 25 լուսանկար։

 

 

Հյուրերին ողջունեց Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Հրավիրյալները ևս հանդես եկան ելույթներով և իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեցին հայ ժոողովրդին։

 

 

Նույն օրը նշվեց նաև «Հայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման առաջին տարեդարձը։ Կազմակերպության նախագահ Գայանե Մովսիսյանը ներկաներին տեղեկացրեց Հնդկաստանում հայ մշակույթի տարածմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ։

 

 

Լուսանկարները կցուցադրվեն նաև Հնդկաստանի մշակութային կապերի զարգացման խորհրդի գրասենյակում (Indian Council for Cultural Relations)։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: