• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան

 

Ն.Գ. պարոն ՎԱՀԱԳՆ ԱՖՅԱՆ

Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան

 

 

Ծնվել է 1978թ. փետրվարի 1-ին, Երևանում:

Կրթություն և վերապատրաստում՝

1994-1999թթ.  Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի հնգամյա դասընթացների ամբողջական կուրս,

2001-2004թթ. Թեհրանի պետական համալսարանի Գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի Պարսից լեզվի և գրականության ամբիոնի մագիստրատուրա և ասպիրանտուրա, պաշտպանության արդյունքում շնորհվել է PhD աստիճան, ՀՀ ԲՈԿ-ի կողմից համապատասխանեցվել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանով:                                                                                                                                     

Աշխատանքային գործունեություն՝

2004-2006թթ.` ՀՀ ԱԳՆ ՄևՄԱ /Մերձավոր և Միջին Արևելքի/ երկրների վարչության Իրանի բաժնի փորձնակ, ռեֆերենտ, այնուհետ` կցորդ և երրորդ քարտուղար,

2006-2009թթ.` Իրանում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար /այդ շրջանից ի վեր` որպես պարսկերենի թարգմանիչ ընդգրկված է եղել ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնական պատվիրակությունների կազմերում, իրականացրել է նաև հեռախոսազրույցների թարգմանություններ/,

2009-2011թթ.` ՀՀ ԱԳՆ ՄևՄԱ երկրների վարչության Իրանի բաժնի երրորդ քարտուղար, այնուհետ` Սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի երկրորդ քարտուղար /բաժնի վարիչի պարտականությունների կատարող/,

2011-2015թթ.` Վրաստանում ՀՀ դեսպանության երկրորդ, այնուհետ` առաջին քարտուղար /պարբերաբար իրականացրել է ժամանակավոր հավատարմատարի պարտականություններ, եղել է նաև գործերի ժամանակավոր հավատարմատար/,

2015-2018թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության խորհրդատու /Սահմանակից, Մերձավոր և Միջին Արևելքի, Ասիայի երկրների հետ հարաբերությունների գծով պատասխանատու/,

2018-2021թթ.՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, այնուհետ` խորհրդական /ըստ անհրաժեշտության իրականացրել է ժամանակավոր հավատարմատարի պարտականություններ, եղել է նաև գործերի ժամանակավոր հավատարմատար/,

2021-2023թթ.՝ ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, այնուհետ՝ նույն վարչության պետ,

2023թ. սեպտեմբերի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան /նստավարը՝ Նյու Դելի/

2024թ. սեպտեմբերի 6-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Նյու Դելի/

2024թ. սեպտեմբերի 11-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Նյու Դելի/։

2024թ. սեպտեմբերի 11-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Նեպալում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան       
/նստավայրը՝ Նյու Դելի/։

Այլ մասնագիտական գործունեություն

2016թ. hոկտեմբեր՝   ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն Վրաստանում, խորհրդարանական ընտրություններ, կարճաժամկետ դիտորդ,

2022թ. մայիս՝ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար:

Օտար լեզուներ

անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, նաև արաբերեն, վրացերեն և թուրքերեն /բառարանով/

Վերապատրաստման դասընթացներ

1997թ. փետրվար - մարտ`   Իրանի մշակույթ և իսլամական կապեր կազմակերպության Պարսից լեզվի և գրականության դասընթացներ, Թեհրան,

2000թ. փետրվար և հոկտեմբեր` Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնի Պարսից լեզվի և գրականության դասընթացներ, Երևան,

2006թ. ապրիլ` Եգիպտոսի պետական համալսարանի Արաբական և իսլամական մշակույթի դասընթացներ, Կահիրե,

2013թ. նոյեմբեր - 2014թ. մարտ` Վրաստանի ԱԳՆ Ուսումնական կենտրոնի Լեզվի դպրոց կազմակերպության վրացերենի դասընթացներ, Թբիլիսի,

2014թ. սեպտեմբեր - դեկտեմբեր` Բրիտանական խորհրդի անգլերենի մասնագիտացված դասընթացներ, Թբիլիսի,

2018թ. փետրվար - հուլիս`   ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի ավագ դասընթացներ, Հռոմ /այցելություններ արտագնա դասընթացներով նախատեսված մի շարք արևմտյան երկրներ, Բեռլին, Փարիզ, Լոնդոն, Բեռն, Բրյուսել, Օտտավա, Վաշինգտոն, Նյու Յորք, Կոպենհագեն, Վիլնյուս, Հելսինկի, Ստոկհոլմ, Օսլո, Տիրանա/,

2022թ. մարտ - հուլիս՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի թուրքերենի դասընթացներ, Երևան:

Հրապարակումներ

«Երազահանությունն Իսլամում», Հայաստանի գրողների միության «Նոր-Դար» գրականագիտական ամսագիր, թիվ 4, 2004թ.,

«Թաաբիր նամե - երազահան», Մատենադարանի հին ձեռագրի մեկնություն, պարսկ., «Նաիրի» հրատարակչություն, Թեհրան, 2008թ.,

«ԻԻՀ կառավարման համակարգի կառուցվածքը և առանձնահատկությունները», ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Աշխատանքային տետրեր 3-4 (11-12) 2009թ.,

«Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացման մի շարք ոլորտների վերաբերյալ», ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Աշխատանքային տետրեր 3-4 (11-12) 2009թ.,

«Պարսկական երեք պատմվածք», թարգմ., «Նահապետ» հրատարակչություն, Երևան, 2014թ.,

«Իրան-Վրաստան հարաբերություններն ու Հայաստանի գործոնը», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «21-րդ դար» հանդես, թիվ 4 (68), 2016թ.,

«Հայաստանի եզակի աշխարհաքաղաքական իրականությունը», անգլ., «Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորում (EGF)», 2018թ.,

«Հայերեն-պարսկերեն և պարսկերեն-հայերեն դիվանագիտական բառարան», «Հոզեյե մաշղ» հրատարակչություն, Թեհրան, 2022թ.:

Այլ տեղեկություններ

2023թ. հունվարի 13-ի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի որդի և դուստր

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: