• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

04 հլս, 2025

Մարտի 16-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը քառօրյա այցով մեկնեց Կատմանդու` Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ռամ Բարան Յադավին իր հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ: Այցի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջհայի, վարչապետ Ջհալա Նաթհ Խանալի եւ արտաքին գործերի քարտուղար Մադան Կումար Բհատտարայի հետ:

Մարտի 17-ին` Նեպալի նախագահին հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում, երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի եւ Նեպալի միջեւ բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը եւ պատրաստակամություն հայտնվեց զարգացնելու երկկողմ համագործակցությունը տարբեր բնագավառներում: ՀՀ դեսպանը կարեւորեց միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ համագործակցությունը:

Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջհայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին քաղաքական, տնտեսական, կրթության եւ գիտության ու մշակույթի բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը կարեւորեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի համագործակցությունը:

Նեպալի վարչապետ Ջհալա Նաթհի հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը: ՀՀ դեսպանը նշեց, որ առկա է մեծ ներուժ տնտեսական համագործակցության բնագավառում: Կողմերը քննարկեցին էներգետիկայի, մասնավորապես հիդրո-էներգետիկայի ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը` հաշվի առնելով երկու երկրների մեծ փորձառությունն այդ բնագավառում: Անդրադարձ կատարվեց նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Նեպալի վարչապետը հայկական ընկերություններին հրավիրեց ներդրումներ կատարել իր երկրի տնտեսության մեջ:

Նեպալի ԱԳ քարտուղար Մադան Կումար Բհատտարայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման, ընդհանուր հետաքրրքրություն ներկայացնող տնտեսական ոլորտների հատկորոշման հետ կապված հարցերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: