• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանը հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահին

28 օգոստոսի, 2015

Օգոստոսի 28-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարտիրոսյանի առանձնազրույցը Հնդկաստանի նախագահի հետ։
 
Նախագահ Մուկերջիին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների կապակցությամբ։ Նա ընդգծեց Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում պատմականորեն հայերի ցուցաբերած մասնակցության և դերակատարման նշանակությունը։
 
Դեսպան Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է խորացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նա կարևորեց համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելեց, որ Հայաստանը և Հնդկաստանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում: 
 
Զրույցի ավարտին Հնդկաստանի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: