• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանի այցը Գուջարաթի տեխնոլոգիական համալսարան

13 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 13-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը Գուջարաթի տեխնոլոգիական համալսարանի (Gujarat Technological University) հրավերով մեկնեց Ահմեդաբադ, որտեղ մասնակցեց ՀՀ անկախության 24-ամյակի առթիվ համալսարանի կազմակերպած միջոցառմանը։

Միջոցառամանը մասնակցեցին համալսարանի դասախոսական կազմը, Գուջարաթի առևտրատնտեսական պալատի ներկայացուցիչներ, ուղանողներ։ Հնդկաստանի և ՀՀ ազգային օրհներգերից կատարումից հետո բացման խոսքով հանդես եկավ համալսարանի Գերազանցության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր ՆԿ Գոյալը (Prof. NK Goyal), այնուհետև ողջույնի խոսքով ելույթ ունեցավ դեսպան Ա.Մարտիրոսյանը։
 
Պաշտոնական մասին հետևեց ուսանողների կողմից ՀՀ-ին վերաբերող ուսումնասիրությունների ներկայացումը և քննարկումը։ Այն ներառում էր Հայաստանի պատմությանը վերաբերող տեղեկություններ՝ այդ թվում 1915թ. Ցեղասպանության մասին, ինչպես նաև հայկական մշակույթի և ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապարփակ տվյալներ։ Ուսումնասիրության հիման վրա ուսանողներն առաջարկեցին հայ-հնդկական տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտներ։ Քննարկման ավարտին ՀՀ դեսպանը հանդես եկավ մեկնաբանություններով։
 
Միջոցառման ավարտից հետո դեսպան Ա.Մարտիրոսյանն աշխատանքային քննարկում ունեցավ համալսարանի ղեկավարության հետ։ Անդրադարձ կատարվեց հայկական բուհերի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուսումնական-հետազոտական ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությանը։
 
 
Լրացուցիչ տեղեկություններ այստեղ
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: