• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանի հանդիպումը Հնդկաստանի փոխնախագահի հետ

12 հոկտեմբերի, 2015
Հոկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա Սաբհայի նախագահ Մոհամադ Համիդ Անսարիի հետ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները փաստեցին հայ-հնդկական հարաբերությունների շարունակական զարգացումը և ամրապնդումը: Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով դեսպան Ա.Մարտիրոսյանը ներկայացրեց ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը, հարևան երկրների հետ ՀՀ հարաբերությունները և տարածաշրջանում առկա ընդհանուր իրավիճակը: Հնդկաստանի փոխնախագահը հույս հայտնեց հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:
 
Խոսելով առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ կողմերն ընդգծեցին այդ բնագավառում առկա ներուժը և երկկողմ համագործակցությունն էլ ավելի խթանելու և խորացնելու ուղղությամբ ջանքեր գորածդրելու անհրաժեշտությունը։
 
Մ.Հ.Անսարին, անդրադառնալով մշակութային ոլորտին, կարևորեց պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած դերը Հնդկաստանում և շեշտեց հայ և հնդիկ ժողովուրդների՝ դեռևս հին դարերից եկող ավանդական կապերը:
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: