• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանի այցը Մումբայ, Պունա և Տիրուվանանտապուրամ

01 դեկտեմբերի, 2015

Նոյեմբերի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Ա.Մարտիրոսյանը մասնակցեց Մումբայի միջազգային ճարտարագիտական ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառմանն առաջին անգամ մասնակցեցին նաև հայկական վեց ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ղեկավար Բ.Ենգիբարյանը։ Հայ գործարարները հանդիպումներ ունեցան մի շարք հնդկական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ և քննարկեցին համագործակցության հնարավորությունները նախագծային և հետազոտական բնագավառներում։ Ցուցահանդեսի շրջանակներում նոյեմբերի 25-ին կազմակերպվեց Եվրասիական տնտեսական միություն֊Հնդկաստան համաժողովը, որի ընթացքում ՀՀ դեսպանը հանդես եկավ ելույթով։

Նոյեմբերի 27-ին դեսպան Ա.Մարտիրոսյանը և ՁԻՀ տնօրեն Բ.Ենգիբարյանը մեկնեցին Պունա, որտեղ այցելեցին Հնդկաստանի կառավարության կողմից 1988թ. հիմնադրված Առաջադեմ համակարգչային զարգացման կենտրոնը, որտեղ քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները։
 
Նոյեմբերի 30-ին դեսպան Ա.Մարտիրոսյանը և ՁԻՀ տնօրեն Բ.Ենգիբարյանն այցելեցին Տիրուվանանտապուրամի Տեխնոպարկը, որտեղ քննարկումներ ունեցան տեխնոպարկի տնօրինության և ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: