• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանի այցը Հայդարաբադի հայկական գերեզմանոց

21 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 21-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Ա.Մարտիրոսյանը մեկնեց Հայդարաբադ, որտեղ Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ.Զավեն աբղ. Յազիչյանի և Կալկաթայի հայ համայնքի երկու ներկայացուցիչների հետ միասին այցելեց 17-րդ դարի երկրորդ կեսում հիմնադրված հայկական գերեցմանոց։ Այն գտնվում է հին քաղաքի բնակելի մասում և վերականգնվել է տեղական իշխանությունների ֆինանսական միջոցների հաշվին։ Կատարված շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է քարե ցանկապատ և բարեկարգվել է տարածքը, որի մակերեսը կազմում է մոտ 1200 մ2։ Ընդհանուր թվով պահպանվել է մոտ 40 տապանաքար, որոնք գտնվում են բավականին լավ վիճակում։ Որոշ տապանաքարերի վրա արված գրությունները դեռևս ընթեռնելի են։ Տարածքում առկա է ընդամենը մեկ այլազգու, այն է՝ հոլանդացու տապանաքար։

Հայկական պատվիրակությանը գերեզմանոց կատարած այցի ընթացքում ուղեկցում էին Թելանգանա նահանգի կառավարության ներկայացուցիչներ։ Դեսպան Ա.Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ նաև լրագրող Ասիֆ Յար Խանի հետ, ով «The Hindu» օրաթերթի ս.թ հոկտեմբերի 31-ի համարում տպագրել էր գերեզմանոցի մասին իր հոդվածը։ Հայկական պատվիրակությունն իր երախտագիտությունը հայտնեց նահանգի իշխանություններին գերեզմանոցը վերականգնելու համար։ Նահանգի պաշտոնայների հետ քննարկվեցին գերեզմանոցի պահպանման հարցերը և տարածքի հետագա ճակատագիրը։ Դեսպան Ա.Մարտիրոսյանը խոստացավ դիտարկել գերեզմանոցի պահպանման հարցում նաև հայկական կողմի մասնակցության հնարավորությունը։
 
 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: