• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել Դելիի գլխավոր նախարարի տեղակալ Մ.Սիսոդիայի հետ.

22 հունվարի, 2016

       Ս.թ. հունվարի 19֊ին դեսպան Ա.Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել Դելիի գլխավոր նախարարի տեղակալ Մանիշ Սիսոդիայի հետ և վերջինիս ներկայացրել Նյու Դելիյում հավատարմագրված դիվանագետների կողմից այգի հիմնադրելու գաղափարը։ Հայտնի է, որ վերջին տարիներին Հնդկաստանի մայրաքաղաքը ճանաչվում է որպես աշխարհի ամենաաղտոտված մթնոլորտն ունեցող քաղաքը, ինչը լուրջ մտահոգության առարկա է դարձել ինչպես քաղաքի բնակաիչների, այնպես էլ այցելուների համար։ Այդ կապակցությամբ տեղական և միջազգային մամուլում պարբերաբար տպագրվում են զանազան նյութեր և առաջարկություններ` ուղղված ներկա իրավիճակի բարելավմանը։ 2015թ. սեպտեմբերին Հնդկաստանի խոշորագույն «The Hindustan Times» թերթում տպագրվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան Ա.Մարտիրոսյանի հեղինակած նյութը՝ Նյու Դելիի կանաչապատված տարածքներն ընդլայնելու նպատակով դիվանագիտական կորպուսի ուժերով այգի հիմնադրելու վարաբերյալ։

     Դեսպան Ա.Մարտիրոսյանը Մ.Սիսոդիային հայտնեց, որ եթե իր գաղափարն արժանանա մեգապոլիսի իշխանությունների հավանությանը, ապա դեսպանությունը պատրաստ է այն մշակել մասնագետների հետ և ներկայացնել հավատարմագրված դեսպանների քննարկմանը։ Նյու Դելիի գլխավոր նախարարի տեղակալ Մ.Սիսոդիան շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին հիշյալ նախաձեռնության համար և, սկզբունքորեն հավանություն տալով գաղափարին, խոստացավ առաջիկա օրերին տրամադրել համապատասխան մասգագետ՝ ՀՀ դեսպանության նախաձեռնության իրականացման՝ կազմակերպական և տեխնիկական մանրամասները քննարկելու նպատակով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: