• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանի այցը Թամիլ Նադու նահանգ

26 հունվարի, 2016

Ս.թ. հունվարի 22-ից 25-ը կայացել է Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ա.Մարտիրոսյանի աշխատանքային այցը  Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաք Չեննայ։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել նահանգի գործարարների և առաջատար համալսարանների ղեկավարների հետ։

Դեսպանը Թամիլ Նադու նահանգի առևտրա֊արդյունաբերական պալատների ասոցիացիայի և ՀՀ պատվո հյուպատոսարանի կողմից կազմակերպված գործարար համաժողովին, որին մասնակցում էին ավելի քան 100 հնդիկ գործարարներ, հանգամանալի ներկայացրել է Հայաստանի տնտեսության որոշ ճյուղերի արտահանման ներուժը և պատասխանել մասնակիցների բազմաթիվ հարցերին։

Համաժողովին ելույթներով հանդես եկան նաև 2015թ. նոյեմբերին Երևանում կայացած հայ֊հնդկական գործարար ֆորումի այն մասնակիցները, ովքեր արդեն իսկ առաջին քայլերն են կատարել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ուղղությամբ։ Վերջիններս բարենապստ և գրավիչ են որակել Հայաստանի ներկա գործարար միջավայրը և կոչ արել իրենց գործընկերներին ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության համապատսխան ճյուղերում։  

Այցի ընթացում դեսպան Ա.Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել Մադրասի hնդկական տեխնոլոգիական ինստիտուտի և Չեննայի Աննա համալսարանի ղեկավարության հետ և քննարկել Հայաստանի համապատասխան բուհերի հետ գիտահետազոտական և կրթական համագործակցության հաստատման հնարավորությունը։    

Դեսպան Ա.Մարտիրոսյանը այցելել է նաև Չեննայի հայկական եկեղեցի, որը գտնվում է քաղաքի Հայկական փողոցում։         

Դեսպան Ա.Մարտիրոսյանի այցը լուսաբանվել է նահանգային և դաշնային մամուլում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: