• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանի պաշտոնական այցը Հնդկաստան։

22 փետրվարի, 2016

Ս.թ. փետրվարի 17-ից 19-ը կայացել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի պաշտոնական այցը Հնդկաստանի Հանրապետություն։

Փետրվարի 17-ին նախարարն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ, որտեղ ծանոթացրել է ինստիտուտի գոյության ավելի քան հարյուր տարիների ընթացքում ձեռք բերված գիտական նվաճումներին և ներկա գործունեության ուղղություններին։ Նախարարն այցելել է նաև ինստիտուտի փորձարարական կայանները, տեղում ծանոթացել գիտափորձերի արդյունքներին:

 

 

Փետրվարի 19-ին նախարար Ս.Կարապետյանը հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։

Ռադհա Մոհան Սինգհը կարևորել է այցը երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից և հույս հայտնել, որ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության առկա ներուժի օգտագործմանը։

Հանդիպման ավարտին նախարար Ս.Կարապետյանն իր պաշտոնակցին հրավիրել է Հայաստան։

Այցի շջանակներում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։ Նշյալ համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցության ծավալում գյուղատնտեսության բնագավառի մի շարք ուղղություններով։

 

 

Նույն օրը Նյու Դելիում ՀՀ դեսպանությում կայացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանդիպումները Հնդկաստանի գյուղտեխնիկայի արտադրության ոլորտի, ինչպես նաև գինի ներմուծող ընկերություններրի ներկայացուցիչների հետ, որոնց հետ նախարարը քննարկեց գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները և հայկական խմիչքների՝ հնդակական շուկա արտահանման հեռանկարները։

 

 

Հնդիկ գործարարները մասնակցեցին դեսպանությունում կազմակերպված հայկական գինների համտեսին, ծանոթացան Հայաստանի գինի արտադրող ընկերությունների կողմից ներկայացված տեսականուն։

 

 

Նախարարը հանդիպեց նաև Դելիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացրեց Հնդկաստան կատարած այցի նպատակները և արդյունքները, պատասխանեց վերջիններիս հարցերին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: