• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստանի հայ համայնքը հովանավորում է հայ զինվորի բուժումը։

02 օգոստոսի, 2016

Ս.թ. հուլիսի 31-ին ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը քրոջ՝ Լուսինե Գաբրիելյանի ուղեկցությամբ ժամանեց Կոլկաթա։ Ավագ լեյտենանտ Գաբրիելյանը, ով հայրենիքը պաշտպանելիս կորցրել է իր աջ ձեռքը, Հնդկաստանի լավագույն բժշկական հաստատություններից մեկում պետք է անցի համապատասխան պրոթեզավորում։ Բուժումն ամբողջապես հովանավորում է հայկական Սուրբ Նազարեթ եկեղեցին։

Օդանավակայանում Ս.Գաբրիելյանին դիմավորեցին Հնդկաստանում ՀՀ դեսպանության, Հայկական եկեղեցական խորհրդի և Հայոց մարդասիրական ճեմարանի ներկայացուցիչները։

Նույն օրն, ի պատիվ Հայաստանից ժամանած հյուրերի, ճեմարանում տրվեց նախաճաշ՝ Հայկական եկեղեցական խորհրդի անդամների, դեսպանության ներկայացուցչի և դպրոցի ուսուցիչների ու աշակերտների մասնակցությամբ։ Հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ, Կոլկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի և Դավթյան օրիորդաց վարժարանի կառավարիչ գերաշնորհ Հայր Մովսես Սարգսյանը ողջունեց հյուրերին և մաղթեց շուտափույթ ապաքինում ու հաճելի ժամանակ Կոլկաթայում։ Ճեմարանի աշակերտները կատարեցին հայրենասիրական երգեր և արտասանեցին բանաստեղծություններ։ Հյուրերը մասնակցեցին նաև ճեմարանի աշակերտների ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։

Բուժման ողջ ընթացքում Ս.Գաբրիելյանը և նրա քույրը բնակվելու են Հայկական մարդասիրական ճեմարանում, որտեղ Հայաստանից և Սփյուռքից այժմ միջնակարգ կրթություն են ստանում բազմաթիվ աշակերտներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: