• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանի աշխատանքային այցը Չեննայ

05 փետրվարի, 2017

Ս.թ. փետրվարի 3-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը Չեննայ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Չեննայի «Աննա» համալսարանի ղեկավարության և գիտական խորհրդի անդամաների հետ, որի ընթացքում քննարկվել են տվյալ համալսարանի և  Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

Քննարկմանը Ա.Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական առաջատար ճարտարագիտական բուհի ուսումնագիտական ներուժը և պատասխանել ներկաների հարցերին։ Հյուրընկալող կողմն իր հերթին ՀՀ դեսպանին ծանոթացրել է «Աննա» համալսարանի գործունեությանը՝ նշելով, որ համալսարանների գլոբալ վարկանիշային ցանկում այն զբաղեցրել է 293-րդ տեղը և ունենալով մոտ 600 հազար ուսանող՝ համարվում է աշխարհի խոշորագույն բուհերից մեկը։ Քննարկման արդյունքում որոշվել է կազմակերպել երկու համալսարանների ներկայացուցիչների փոխադարձ ճանաչողական այցեր, որոնց  արդյունքում կորոշվի տվյալ բուհերի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։

Այցի շրջանակներում դեսպան Ա.Մարտիրոսյանը ս.թ. փետրվարի 4-ին մասնակցել է նաև 1712թ. կառուցված Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում կազմակերպված պատարագին, որին ներկա էին Հնդկաստանի Թամիլ Նադու և մոտակա այլ նահանգներում բնակվող հայեր և այլազգի քրիստոնյաներ։ Պատարագից հետո Ա.Մարտիրոսյանը հանդիպել է հնդկահայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարել հայկական այս պատմամշակութային կոթողի պահպանման հետ կապված խնդիրները։

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: