• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Ա.Մարտիրոսյանի այցը Հնդկաստանի Օդիշա նահանգի ցեղային բնակչության երեխաների կրթահամալիր։

18 փետրվարի, 2017

Ս.թ. փետրվարի 17-ից 18-ը դեսպան Ա.Մարտիրոսյանը Կալինգայի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր Աչյուտ Սամանթայի հրավերով այցելել է ցեղային բնակչության երեխաների կրթական կարիքների ապահովման նպատակով հիմնված աշխարհի խոշորագույն ուսումնական հաստատությունը։

Կրթահամալիրն իր 25 hազար սաներին անվճար ապահովում է կեցավայր, սնունդ, բուժսպասարկում և մանկապարտեզից մինչև հետբուհական կրթություն։ Ուսմանը զուգահեռ աշակերտներին տրամադրվում է նաև մասնագիտական կրթություն։ Դպրոցի լավագույն շրջանավարտները կրթությունը շարունակում են Ա.Սամանթայի կողմից հիմնադրված Կալինգայի ինդուստրիալ տեխնոլոգիաների ինստիտուտում, որտեղ ավելի քան 100 ուղղությամբ մասնագիտական կրթություն է ստանում մոտ 27 հազար ուսանող։

Այցի ընթացքում դեսպան Ա.Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել դպրոցի մանկավարժների և աշակերտների հետ։ Նա այցելել է համալսարանի բիոտեխնոլոգիայի ֆակուլտետը և ծանոթացել վերջինիս կրթական և գիտահետազոտական գործունեությանը։ ՀՀ դեսպանին ներկայացվել է նաև համալսարանի բիզնես-ինկուբատորի գործունեությունը։ Ա.Մարտիրոսյանը և Ա.Սամանթան ձեռք են բերել պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: