• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

26 ապրիլի, 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ս.թ. ապրիլի 24-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությունը:

Ապրիլի 25-ին պատվիրակությունը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մ.Հ.Անսարին գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։ Նա նաև եղևնի է տնկել Հիշատակի պուրակում։

Նույն օրը կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի քանի փաստաթուղթ. երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, 2017-2020 թվականներին մշակութային համագործակցության մասին աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև Բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Նույն օրը բարձրաստիճան հյուրին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը ողջունել է պ-ն Անսարիին և հույս հայտնել, որ Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Անդրադառնալով հայ-հնդկական պատմական առնչություններին՝ Նախագահ Սարգսյանը նկատել է, որ դեռևս 17-ից 20-րդ դարերում Հնդկաստանում կազմավորված հայկական համայնքներն ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այդ թվում պ-ն Անսարիի ծննդավայր Կոլկաթայում։ Կողմերը համակարծիք են եղել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման և տարբեր ուղղություններով համագործակցության օրակարգն ընդլայնելու համար: Նախագահ Սարգսյանը և փոխնախագահ Անսարին կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները և տարբեր մակարդակներում ակտիվ շփումները, այդ թվում՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև: 

Հանդիպման ընթացքում փոխնախագահ Անսարին փոխանցել է Սերժ Սարգսյանին հասցեագրված Հնդկաստանի նախագահ Պրանհաբ Մուքերջիի ուղերձը, որով վերջինս ՀՀ Նախագահին հրավիրում է Հնդկաստան՝ քննարկելու երկկողմ համագործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հեռանկարները։ Հանդիպմանը երկկողմ օրակարգից զատ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև միջազգային այլ արդի խնդիրների:

Նույն օրը կայացել է նաև բարձրաստիճան հյուրի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացում կողմերը քննարկել են քաղաքական երկխոսության և տնտեսական կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, գործարարների միջև շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում համագործակցության խորացման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները: Այս համատեքստում ընդգծվել է նույն օրը ստորագրված երկկողմ փաստաթղթերի կարևորությունը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Հնդկաստանի փոխնախագահին ներկայացրել է մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Ապրիլի 26-ին Մ.Հ.Անսարին Երևանի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ և պատասխանել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների և ուսանողության հարցերին։ Ելույթի ընթացքում նա նաև առանձնահատուկ անդրադարձ է կատարել Հնդկաստանում հայերի ներդրած ավանդին։ Պ-ն Անսարիին շնորհվել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

Նույն օրը Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթղոիկոսը։ Ողջունելով հյուրին՝ վերջինս երախտագիտություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը հայ համայնքի և հայկական մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հնդկաստանի փոխնախագահին տեղեկացրել է նաև հայկական եկեղեցիների պահպանության և ճեմարանի կրթական գործունեության ընդլայնման ուղղությամբ Մայր Աթոռի և Կոլկաթայի հայ համայնքի կողմից իրականացվող քայլերի մասին: 

Իր հերթին Հնդկաստանի փոխնախագահը խոսել է իր երկրում հայերի պատմական ներկայության մասին` ընդգծելով, որ, ծնված լինելով Կոլկաթայում, քաջատեղյակ է հայ ժողովրդի պատմությանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: