• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստանի առաջատար սոմելյեները գնահատեցին հայկական գինիները։

19 դեկտեմբերի, 2017

Ս.թ. դեկտեմբերի 17-ին Հնդկաստանի հեղինակավոր «Sommeliere India» ամսագրի խմբագրությունում կազմակերպվել էր հայկական գինիների համտես։ «Sommeliere India»-ն հանդիսանում է ալկոհոլային խմիչքների ոլորտում մասնագիտացած տարածաշրջանի  խոշորագույն ամսագրերից մեկը։ Միջոցառումը նախաձեռնել էր Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ։ 

Հյուրերին ողջունեցին վերոհիշյալ ամսագրի գլխավոր խմբագիր տ-ն Ռեվա Սինգհը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։

Հնդկաստանի առաջատար սոմելյեները և լրագրողները առիթ ունեցան գնահատելու հայկական արտադրության գինիների լայն տեսականի։ Հեղինակավոր սոմելյեների դատին ներկայացված գինիները և հայկական գինեգործության ներուժը մասնագիտորեն ներկայացրեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաջատար փորձագետ Սյուզաննա Մկրտչյանը։

Վերջինիս ելույթը համեմված էր Հայաստանում գինեգործության ծագման վերաբերյալ հետաքրքիր պատմական ակնարկներով։ Հայկական արտադրության գինիներն արժանացան սոմելյեների բարձր գնահատականին։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, կազմակերպվել էր նաև հանդիպում Հնդկաստանի ալկոհոլ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացում վերջիններս ներկայացրին Հնդկաստանի ալկոհոլային շուկայի յուրահատկություններն ու զարգացման միտումները։ Մտքեր փոխանակվեցին Հնդկաստանում հայկական գինիների ճանաչմանն ուղղված քայլերի վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: