• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Շուրջ երկու տասնյակ զինհաշմանդամներ Հնդկաստանում կստանան բարձրակարգ բուժօգնություն

18 հունիսի, 2018

Կալկաթայի Սուրբ Նազարեթ Հայոց եկեղեցին ընդլայնում է զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած հայորդիներին բարձրակարգ բուժօգնության տրամադրման ծրագիրը։ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ այն մեկնարկել է դեռևս 2016 թվականինին։

Հաշվի առնելով դեռևս համանման բուժօգնության կարիք ունեցող անձանց թիվը՝ գերմանական «Ottobock» կլինիկայի Կալկաթայի մասնաճյուղի մասնագետն այցելել էր Հայաստան՝ տեղում նրանց նախնական բուժզննումը կատարելու համար։ Այցի շրջանակում Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտվել է 19 զինհաշմանդամ, ովքեր Հնդկաստան կմեկնեն միայն «խելացի պրոթեզների» պատրաստ լինելուց հետո, ինչը թույլ կտա էապես կրճատել վերականգնողական բուժման հետ կապված նրանց Հնդկաստանում գտնվելու ժամկետը։

Հայաստան այցի ընթացքում հնդիկ բժշկին ուղեկցում էին Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության ավագ անդամներ Սունիլ Սոբթին և Սյուզան-Մարգարեթ Ռուբենը, ինչպես նաև Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ.Մովսես աբղ. Սարգսյանը։ 

Հունիսի 17-ին վերջիններիս ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և շնորհակալություն հայտնեց ՀՀ զինված ուժերին և զինհաշմանդամներին ցուցաբերվող աջակցության համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: