• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հիշատակի միջոցառում Նյու Դելիում՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին առավոտյան Նյու Դելիի «Springdales» դպրոցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Նյու Դելիի Հայ-հնդկական մշակութային կենտրոնի և վերոհիշյալ դպրոցի հետ համատեղ։ 

Նյու Դելիի «Springdales» դպրոցի աշակերտները աղետի օրերին քաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կազմակերպել էին դրամահավաք և հանգանակված գումարը փոխանցել երկրաշարժից տուժածներին։

Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ դեսպանության աշխատակիցները, Հայաստանում 2013-2016թթ. Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, «Springdales» դպրոցների ցանցի ղեկավարությունն` ի դեմս տնօրեն տիկին Ջյոտի Բոսի, Դելիի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք։ Միջոցառումը մեկնարկեց Շառլ Ազնավուրի «Pour toi Arménie» երգով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին արհավիրքի զոհերին, որին հետևեց դպրոցի երգչախմբի կողմից «Moment of Peace» երգի կատարումը։

Ներկաներին ողջունեց և Հայաստանի անունից երախտիքի խոսք ուղղեց դեսպան Մարտիրոսյանը։ Աղետի օրերի մասին իր հուշերը ներկայացրեց նաև պարոն Բաբուն, ով, 1988թ. լինելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից, անմիջական մասնակցություն է ունեցել Հնդկաստանից մարդասիրական օգնության՝ աղետի գոտի առաքման աշխատանքներին։

Դպրոցի աշակերտության շրջանում Հայաստանի և հայկական մշակույթի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ, իսկ Հայ-հնդկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մովսիսյանը ներկայացրեց հայ ժողովրդի որոշ պատմամշակութային արժեքների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ։ Ի նշան երախտագիտության՝ դեսպանությունը «Springdales» դպրոցին նվիրեց Հ.Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավի բարձրորակ պատճենը և Վիլյամ Սարոյանի գրքերի հավաքածուն։

Միջոցառման ավարտին «Springdales» դպրոցի և Երևանի Ա.Շիրակացու անվան ճեմարանի միջև կայացավ տեսակոնֆերանս։ Հայկական ճեմարանի սաները ևս իրենց երախտագիտությունը հայտնեցին հնդկական դպրոցին երեք տասնամյակ առաջ Հայաստանին ցուցաբերած օգնության համար։ Մտքեր փոխանակվեցին նաև երկու կրթօջախների միջև կրթական համագործակցության հեռանկարի վերաբերյալ։

Հիշատակի միջոցառումը լուսաբանեցին Հնդկաստանի առաջատար լրատվամիջոցներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: