• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանը երախտապարտ է Սպիտակի աղետի օրերին օգնության ձեռք մեկնած հնդիկ բարեկամներին

24 հունվարի, 2019

Հունվարի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը «Vivekananda» միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն, Հնդկաստանի կառավարության ազգային անվտանգության խորհրդականի նախկին տեղակալ Արվինդ Գուպտային հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգիրը, որին նա արժանացել է 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հնդկաստանի կողմից Հայաստանին հատկացված մարդասիրական օգնության կազմակերպման գործում իր ներդրման համար։

Լինելով նախկին Խորհրդային Միությունում Հնդկաստանի դեսպանության դիվանագետ՝ երկրաշարժից անմիջապես հետո Արվինդ Գուպտան Մոսկվայից ժամանել էր Հայաստան՝ իր կառավարությանը տեղեկացնելու աղետի գոտում առկա առավել հրատապ խնդիրների վերաբերյալ։ Նրա զեկույցի հիման վրա մշակվել և իրականացվել էր Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված օգնության ծրագիրը։  

Դեսպան Մարտիրոսյանը և պարոն Գուպտան մտքեր են փոխանակել նաև աղետների կանխարգելման և կառավարման բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների հնարավոր համագործակցության վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: