• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Երևանի Ա.Շիրակացու անվան ճեմարանը համագործակցում է Նյու Դելիի «Springdales» դպրոցի հետ

04 փետրվարի, 2019

Փետրվարի 4-ին Երևանի Ա.Շիրակացու անվան ճեմարանի պատվիրակությունն ի դեմս Տաթևիկ Նալբանդյանի և Իլոնա Հովասափյանի,  Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ այցելել է Նյու Դելիի «Springdales» հեղինակավոր դպրոց՝ վերջինիս ղեկավարության հետ քննարկելու երկու կրթօջաղների միջև համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը  ներկա էր նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Գևորգ Հախվերդյանը:

«Springdales» դպրոցի աշակերտները 1988թ. Սպիտակի երկրաշարժի օրերին Նյու Դելիի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կազմակերպել էին դրամահավաք և հանգանակված գումարը փոխանցել երկրաշարժից տուժածներին։

Երկու դպրոցների միջև համագործակցության հաստատումը նախաձեռնել է Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխանակման ծրագրերի, համատեղ ամառային ճամբարի, նկարչական մրցույթների, STEM ուղղությամբ փորձի փոխանակման, առարկայական ուսուցիչների համագործակցության և սաների կողմից նախագծերի իրականացման հեռանկարները: Համաձայնություն ձեռք բերվեց՝ մշակել տարեկան գործողությունների ծրագիր և ժամանակացույց, պատրաստել փոխըմբռնման հուշագիր համագործակցությունը շարունակական դարձնելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: