• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը հադիպել է Բանգլադեշի ԱԳ նախարար Ա.Կ. Աբդուլ Մոմենի հետ

10 փետրվարի, 2019

Փետրվարի 10-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը Դաքքայում հանդիպում է ունեցել Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Ա.Կ.Աբդուլ Մոմենի հետ։

Դեսպան Մարտիրոսյանը Բանգշադեշի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ պարոն Մոմենին է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորագիրը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Արձանագրելով ՄԱԿ-ում Հայաստանի և Բանգլադեշի մշտական ներկայացուցչությունների միջև տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կողմերը վերահաստատել են երկկողմ օրակարգի ընդլայնման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում նախարար Մոմենն իր հուշերն է կիսել Դաքքայի Արմանիթոլա հայկական թաղամասում նախկինում բնակվող հայերի մասին և ընդգծել նրանց կարևոր դերակատարումը Բենգալում։

Քննարկելով գործակցության հեռանկարները՝ կողմերը նպատակահարմար են գտել որպես առաջնային դիտարկել  մշակույթի բնագավառը, առավել ևս, որ Բանգլադեշում առկա է հայկական մշակութային մեծ ժառանգութուն։ Դեսպան Մարտիրոսյանը նախարար Մոմենին տեղեկացրել է, որ պատրաստվում է Բանգլադեշի մշակույթի նախարարի հետ քննարկել Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու, այդ եկեղեցում ընթացիկ տարվա դեկտեմբերին հայկական երգարվեստին նվիրված համերգ կազմակերպելու, ինչպես նաև օգնության կարգով հայ փորձագետների ուժերով Բանգլադեշի ազգային թանգարանին պատկանող ավելի քան տասը գեղանկարների վերականգնման վերաբերյալ հարցերը։ Նախարար Մոմենն իր հավանությունն է տվել վերոնշյալ գաղափարներին և խոստացել հնարավորին օժանդակել դրանց կենսագործմանը։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: