• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը հադիպել է Բանգլադեշի մշակույթի նախարար Կ.Մ.Խալիդի հետ

12 փետրվարի, 2019

Փետրվարի 12-ին կայացել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի հանդիպումը Բանգլադեշի մշակույթի նորանշանակ նախարար Կ.Մ.Խալիդի հետ։

Նախ և առաջ վերջինիս դեսպան Մարտիրոսյանը շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այնուհետև դեսպան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Ա.Կ.Աբդուլ Մոմենի հետ տեղի ունեցած քննարկման արդյունքում երկկողմ մշակութային համագործակցությանը տրվել է առանձնահատուկ նշանակություն։

Դեսպան Մարտիրոսյանը երախտագիտություն է հայտնել Բանգլադեշի մշակույթի նախարարության ղեկավարությանը Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու լուսանկարը իրենց հնագիտության դեպարտամենտի կողմից հրատարակված 2019թ. օրացույցում ներառելու համար։

Քննարկումների արդյունքում նախարար Խալիդն իր կառավարության անունից պատրաստակամությունն է հայտնել քայլեր ձեռնարկել՝ ներառելու Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Կողմերը պայամանավորվածություն են կայացրել համատեղ ջանքերով կյանքի կոչել այդ գաղափարը։ Միաժամանակ նախարար Խալիդը խոստացել է քաղաքային ծառայությունների հետ միասին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված եկեղեցուն հարող փողոցների բարեկարգմանը, ինչը կնպաստի նաև եկեղեցի այցելող զբոսաշրջիկների թվի աճին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հայ փորձագետների օգնությամբ վերականգնելու Բանգլադեշի ազգային թանգարանի որոշ յուղանկարներ, ինչպես նաև այդ թանգարանում ներկայացնելու Բենգալի հայ համայնքի պատմությունն ու հայկական կերպարվեստի որոշ նմուշներ։ Նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին Դաքքայում կազմակերպել հայկական դասական երաժշտության համերգներ։

Վերոնշյալ ծրագրերի իրականացմանն իր կարևորագույն մասնակցությունն է բերում Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցու նախագահ ամերիկահայ Արմեն Արսլանյանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: