• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը

02 ապրիլի, 2019

Հնդկաստանի հայկական հարուստ մշակութային ժառանգության արժեքավոր կոթողներից է Մադրասի Հայկական կամուրջը, որն իր միջոցներով դեռևս 1726 թվականին կառուցել է ծագումով ջուղահայ վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանը, ով առավելապես հայտնի է  Խոջա Պետրոս անունով։

Գեղատեսիլ բազմակամար կամուրջը եղել է Մադրասի տեսարժան վայրերից մեկը, որն իրենց կտավներում պատկերել են բազմաթիվ գեղանկարիչներ։

 «Մարմալոնգ, նախկինում հայկական կամրջի ընդարձակ տեսարան», 

Հոդգես Մերրետ Վիլյամ, մոտ 1783թ.

 

Դարեր շարունակ Հայկական կամուրջը հանդիսացել է Մադրասի երկու հատվածները կապող կարևորագույն օղակ և միայն 1966 թվականին դրա անմիջական հարևանությամբ կառուցվել է նոր կամուրջ։

Մադրասի Հայկական կամրջի պատմությունը լատիներեն, պարսկերեն և հայերեն արձանագրված է հուշաքարի վրա։ Սակայն, արձանագրության հայերեն հատվածը, որը փորագրված է հուշաքարի ստորին մասում, ժամանակի ընթացքում ամբողջությամբ բետոնապատվել էր։

Ամիսներ առաջ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը դիմել էր պատկան մարմիններին՝ թույլատրելու հուշաքարի վերականգնումը։

Դեսպանության խնդրանքով Չեննայում ՀՀ պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանի հովանավորությամբ հաջողվել է փրկել հուշաքարը՝ տեղադրելով այն պատվանդանի վրա։

 

Այդպիսով ապահովվել է ոչ միայն հուշարձանի հետագա պահպանությունը, այլև այն դարձել է առավել տեսանելի անցորդների համար։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: