• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանի օր «Լանսերս» միջազգային դպրոցում

26 ապրիլի, 2019

Ապրիլի 26-ին Հնդկաստանի Հարյանա նահանգի Գուրուգրամ քաղաքի «Լանսերս» միջազգային դպրոցը «Համայնքային նախագիծ» ամենամյա ծրագիրի շրջանակներում այս տարի «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանին:

Միջոցառմանը դպրոցի աշակերտները համառոտ ներկայացրին հայ ժողովրդի պատմության, մշակույթի և գրականության նկարագիրը, ինչպես նաև՝ Հնդկաստանում հայ համայնքի պատմական դերակատարությունը։

Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը և Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Աչալ Մալհոտրան։

Պարոն Մալհոտրան ջերմությամբ հիշեց Հայաստանում անցկացրած տարիները՝ հորդորելով աշակերտներին շարունակել Հայաստանի մասին ուսումնասիրությունները։ Այդ նպատակով նա դպրոցին նվիրեց իր հեղինակությամբ վերջերս լույս ընծայված «Հնդկաստան-Հայաստան. այնքան հեռու դեռ, ինչքան մոտ» գիրքը, որը նվիրված է երկու երկրների և ժողովուրդների պատմամշակութային կապերին:

Ելույթ ունեցավ նաև «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Աշուղյանը։ Վերջինս ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեությունը և շնորհակալություն հայտնեց դպրոցին միջոցառումը հյուրընկալելու համար։

Միջոցառման ավարտից հետո դպրոցի ղեկավարության հետ ունեցած քննարկմանը դեսպան Մարտիրոսյանն առաջարկեց համագործակցություն հաստատել հայկական դպրոցների հետ, կազմակերպել ճանաչողական այցեր և իրականացնել գիտելիքների ու փորձի փոխանակում:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: