• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների

18 հոկտեմբերի, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի «BEST» նորարարական համալսարանի ներկայացուցիչները:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն նշել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին, և հետևելով նախագահ Սարգսյանի հորդորին, որոշել է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Հյուրերը նախագահին տեղեկացրել են այցի և դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի մասին: Նրանք նշել են, որ հատկապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությամբ, այդ թվում՝ նաև ոլորտում մասնագիտացող ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաեւ նախատեսում են քննարկել փոխգործակցության հնարավորությունները Տավուշի մարզի հետ:

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրանց՝ վստահություն հայտնելով, որ հայ գործընկերների հետ համատեղ կկարողանան փոխշահավետ ծրագրեր իրականացնել: Նա նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: