• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դելիի հայ համայնքը նշում է Մահաթմա Գանդիի 150-ամյակը

10 փետրվարի, 2020
Դելիի հայ համայնքը նշում է Մահաթմա Գանդիի 150-ամյակը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը և Դելիի Հայկական մշակութային կենտրոնը «Գանդի Սմրիթի» կենտրոնի հետ համատեղ Մահաթմա Գանդիի 150-ամյակի շրջանակներում փետրվարի 10-ին կազմակերպել էին մշակութային միջոցառում` «Մահաթմա Գանդիի ճանապարհով. Հայաստան-Հնդկաստան՝ դեպի խաղաղություն և ոչ բռնություն» խորագրով։

Ներկաներին ողջունեց և ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Միջոցառմանը Հայ-հնդկական մշակութային կենտրոնը հնդիկ հանդիսատեսին ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ ճանաչողական նյութ։ Ելույթ ունեցան Հայ-հնդկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մովսիսյանը, կենտրոնի անդամներ Մանե Մկրտչյանը և Նաիրա Մկրտչյանը,  հայ համայնքի բարեկամներ հայտնի բժիշկ պրոֆեսոր Մոհսին Վալին և գրող -հրապարակախոս տիկին Սուման Քեշարին, ինչպես նաև՝ «Գանդի Սմրիթի» կենտրոնի ներկայացուցիչ պարոն Վեդաբհյա Կունդուն։

Միջոցառմանը ներկա էր և ելույթով հանդես եկավ նաև տիկին Ջիլ Քար-Հարիսը, ով հանդիսանում է «ՋԱՅ ՋԱԳԱՏ-2020 հանուն արդարության և խաղաղության» Դելի-Ժնև քայլերթի կազմակերպիչը։ Քայլերթը, որը մեկնարկել է նախորդ տարի հոկտեմբերի 2-ին՝ Մ.Գանդիի 150-ամյակի օրը, անցնելու է Հայաստանի տարբեր շրջաններով՝ տարածելով խաղաղության և ընդդեմ բռնության ուղերձը։

Հայաստանից ժամանած «Կայթ» նվագախմբի կատարմամբ հնչեցին հայկական ավանդական երգեր։  

Միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան Դելիի մի շարք դպրոցների աշակերտներ՝ այդ թվում անօթևան ընտանիքներից։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: