• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

«Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողով

31 մար, 2023

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպել է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հնդկաստանի ԱԳՆ եվրասիայի վարչության գլխավոր տօրեն Սարանջիթ Սինգհը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռորբերտ Ղազարյանը: 

Գիտաժողովի բանախոսներն էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Նարեկացու անվան hայագիտության կենտրոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին, միջազգային հարաբերությունների դոկտոր, Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Բայբուրդյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը, Հնդկաստանի ԱԳՆ-ի հովանու ներքո գործող Հետազոտությունների համաժողովի  նախագահ Սունջոյ Ջոշին, «Vivekananda» գիտահետազոտական հիմնադրամի ներկայացուցիչ Ռ.Կ.Սոհնին, Հայաստանի, ինչպես նաև Հնդկաստանից ու ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.  «Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է։ Վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանք է կատարվել երկու երկրների պաշտպանական ոլորտում, միջազգային տրանսպորտի ու հաղորդացության, զբոսաշրջության և այլ ոլորտներում»:

Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և «Վիվեկանանդա» գիատահետազոտական հիմնադրամի ներակայցուցիչները ստորագրել են Փոխգործակցության մասին հուշագիր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: