• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Բանգլադեշի Նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին

06 հուլիսի, 2017

Ս.թ. հուլիսի 6-ին Բանգլադեշում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին։

 

 

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Բանգլեդեշի նախագահը նշել է, որ թեև այս տարի լրանում է Հայաստանի և Բանգլադեշի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու ժողովուրդների պատմական առնչություններն ունեն ավելի քան չորս հարյուր տարվա պատմություն։ Նախագահ Աբդուլ Համիդն ընդգծել է հայերի ունեցած առանձնահատուկ մշակութային ավանդը Բենգալում՝ բերելով մի քանի ուշագրավ պատմական փաստ։ Նա մասնավորապես նշել է, որ Բենգալի առաջին դպորցը, որը որպես կրթօջախ գործում է մինչ օրս, հիմնել են հայերը, Դաքքայում գործում է հայկական եկեղեցի (Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին՝ հիմնված 1781 թվականին), քաղաքի կենտրոնական մասում են գտնվում «Հայկական թաղամասը» (Armeniatola) և «Հայկական փողոցը», իսկ տարածքը, որում այժմ գտնվում է նախագահական նստավայրը, մոտ երկու դար առաջ պատկանել է Մանուկ անունով հայ վաճառականի։ 

 

 

Նախագահ Մ.Աբդուլ Համիդը դեսպան Արմեն Մարտիրոսյանին խնդրել է իր ջերմ ողջույնները և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։ Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված բարձր ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերը թույլ են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա առաջխաղացմանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: