• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Համագործակցությունը Հնդկաստանում ՀՀ դեսպանության և Կալինգայի սոցիալական գիտությունների ինստիտուտի միջև զարգանում է

06 օգոստոսի, 2017

Ինչպես հայտնի է, 2017թ. փետրվարին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը այցելել էր Հնդկաստանի՝ ցեղային համայնքների երեխաների համար նախատեսված խոշորագույն դպրոց-պանսիոն` Կալինգայի սոցիալական գիտությունների ինստիտուտ (ԿՍԳԻ), դրա հիմնադիր պ-ն Աչյուտա Սամանտայի հրավերով։ Այցի ընթացքում նրանք քննարկել էին համագործակցության հնարավոր ուղիները։

Պ-ն Սամանտան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով ս.թ. մայիսին այցելեց Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա մրցանակ հանուն մարդասիրաց» միջազգային համաժողովին և մրցանակաբաշխությանը։ Որպես «Ավրորա-2017»  երկխոսության մասնակից պ-ն Սամանտան Հայաստանի ամերիկյան համալսարանում  հանդես եկավ դասախոսությամբ՝ «Բռնության կասեցմամբ մարդասիրության և խաղաղության տարածումը» թեմայով։ Նա ներկայացրեց իր անձնական փորձը և տեսլականը, թե ինչպես կրթությունը կարող է օգնել տարբեր մարդասիրական խնդիրների կարգավորմանը։ 

Ս.թ. օգոստոսի 1-ից 5-ը Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը ԿՍԳԻ հետ համատեղ մշակութային փոխանակման շրջանակներում կազմակերպել է Նյու Դելիի հայ համայնքի ներկայացուցիչ Աննա Ավագյանի և նրա ամուսնու՝ Ռահուլ Սեթիի այցը ԿՍԳԻ։ Հայկական ավանդական պարի մասնագետ և երաժշիտ Աննա Ավագյանը ԿՍԳԻ աշկերտներին տրամադրեց դասեր։ Նա նաև նվագեց սանթուր, իսկ աշակերտները կատարեցին հայկական Ուզունդարա պարը:

Իր հերթին պ-ն Ռահուլ Սեթհին, ով Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ է, դպրոցի սաների համար իրականացրեց սրտանոթային համակարգի առողջության պահպանման և անձնական հիգիենայի թեմայով բազային ուսուցում։

Այցի ավարտին հյուրերին շնորհվեց շնորհակալագրեր ԿՍԳԻ միջազգային կամավոր ստաժավորման ծրագրին մասնակցելու համար։

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: