• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Կալկաթայի հանրահայտ Լա Մարտինյե դպրոցում բացվեց Փոլ Չաթերի կիսանդրին

08 սեպտեմբերի, 2017

Ս.թ. սեպտեմբերի 8-ին Կալկաթայի  Լա Մարտինյե դպրոցի բակում տեղի ունեցավ Փոլ Չաթերի (Պողոս Խաչիկ Աստվածատրյան) կիսնադրու բացման հանդիսավոր արարողությունը։

Պողոս Խաչիկ Աստվածատրյանը, ով պատմության մեջ հայտնի է Սիր Փոլ Չաթեր անունով, 19-րդ դարի վերջին ավարտել է դեռևս 1836թ. հիմնադրված Լա Մարտինյե դպրոցը, իսկ նրա հետագա կյանքն ու գործունեությունն ընթացել են Հոնկոնգում, ուր նա դարձել է քաղաքի զարգացման հիմնական հեղինակներից և ներդրողներից մեկը։ Փոլ Չաթերը, լինելով տարածաշրջանի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը, ծավալել է ակտիվ բարեգործական գործունեություն։ Այսօր Հոնկոնգի մի շարք հանրահայտ փողոցներ և շենքեր կրում են նրա անունը։

1910 թ. Լա Մարտինյե դպրոցը, հայտնվելով ծանր ֆինանսական կացության մեջ և դատապարտված լինելով սնանկացման, աջակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմել էր իր շրջանավարտ Խ.Պ.Աստվածատրյանին։ Առատաձեռն գործարարը ոչ միայն վճարում է դպրոցի բոլոր պարտքերը, այլև ստեղծում խոշոր հիմնադրամ, որը մինչ օրս լրջորեն աջակցում է կրթահամալիրի գործունեությանն ու զարգացմանը։ Ի նշան երախտագիտութան՝ Փոլ Չաթերի անունը հնչում է դպրոցի աշակերտների կողմից կատարվող ամենօրյա աղոթքում։

Կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Կալկաթայի եպիսկոպոս Աշոկ Բիսվասը, Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ հիմնադիր Ռանջանա Անանդը, Փոլ Չաթերի բարեկամ և ընտանեկան կենսագիր Լիզ Չաթերը, Կալկաթայի քաղաքապետարանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ այլ հյուրեր։ Կիսանդրու տեղադրումը հովանավորել է դպրոցի շրջանավարտ, դպրոցի խորհրդի նախկին անդամ, Սուրբ Նազարեթ հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախկին համանախագահ տ-ն Սոնիա Ջոնը։ Միջոցառմանը որպես գլխավոր հյուր ներկա էր Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ով հանդես եկավ ելույթով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: