• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը 197 տարեկան է

02 ապրիլի, 2018

Ս.թ. ապրիլի 2-ին նշվեց Կալկաթայի Հայոց մարդասիրակն ճեմարանի 197-ամյակը։ Սփյուռքի հնագույն հայկական կրթօջախը հիմնադրվել է դեռևս 1821 թվականին՝ Հնդկաստանի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ և անդադար գործում է մինչ օրս։ Հայաստանից և Սփյուռքից այսօր ճեմարանում բարձրակարգ կրթություն է ստանում մոտ 70 աշակերտ։

Միջոցառմանը ներկա էին Կալկաթայի քրիստոնեական համայնքների հոգևոր հայրեր, դիվանագետներ, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։

Վերջինս իր ելույթում ընթերցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանը Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների բժշկական օգնության ապահովման և նրանց ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար Կալկաթայի Սուրբ Նազարեթ Հայոց եկեղեցու վարչության ավագ անդամներ Սունիլ Սոբթիին և Սյուզան-Մարգարեթ Ռուբենին Վազգեն Սարգսյան մեդալով պարգևատրելու վերաբերյալ։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է առաջիկայում՝ Երևանում։

Ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: