• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով Նյու Դելիում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Հնդկաստանի առաջատար Ջ.Ներուի անվան համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։

Համաժողովը համատեղ կազմակերպել էին վերոնշյալ համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցը և Նյու Դելիի Հայկական մշակութային կենտրոնը Հայոց ցեղասպանության 104-րդ տարլիցի կապակցությամբ։

Համաժողովին մասնակցում էին Ջ.Ներուի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, Դելիի մտավորականության, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Համաժողովը բացեց և Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր պարոն Չինթամանի Մահապատրան։

Այնուհետև ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ներկայացրեց Հայոց ցեղասպանության հիմնահարցի պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները, ինչպես նաև՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման Հայաստանի մոտեցումները։

Ելույթ ունեցան նաև Ջ.Ներուի անվան համալսարանի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Փուլ Բադանը, պրոֆեսոր Ամիթաբ Սինգհը, ով վերջերս այցելել էր Հայաստան և դասախոսությամբ հանդես եկել Երևանի պետական համալսարանում և Հայաստանի դիվանագիտական ակադեմիայում, գրող-հրապարակախոս Սուման Քեշարին, Հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մովսիսյանը, «BBC - Հնդկաստան» լրատվամիջոցի լրագրող Սատիշ Ջակոբը, ճանաչված «Hans» հինդի գրական ամսագրի խմբագիր Սանջայ Սահայը և այլոք։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: