• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Դելիում մասնակցել է ԳԱՎԻ համաժողովին

05 դեկտեմբերի, 2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեկտեմբերի 3-ից 5-ը աշխատանքային այցով գտնվում էր Նյու-Դելիում՝ մասնակցելու ԳԱՎԻ պատվաստումների ու պատվաստանյութերի գլոբալ դաշինքի համաժողովին՝ որպես այդ կառույցի տնօրենների խորհրդի անդամ։

Այցի ընթացքում նա հադիպել է իր հնդիկ գործընկերոջ՝ Հնդկաստանի առողջապահության նախարար դոկտոր Հարշ Վարդհանի հետ և քննարկել առողջապահության բնագավառում երկկողմ  համագործակցության ընդլայնման հեռանկարները։ 

Արսեն Թորոսյանն ընդգծել է հատկապես  բժշկական կրթության, բժիշկների փոխանակման, ինչպես նաև՝ դեղագործության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում Հայաստանի շահագրգռվածությունը։  Ողջունելով հյուրին և համակարծիք լինելով վերջինիս հետ՝ Պրն Վարդհանն  իր հեթրին առաջարկել է նշված ուղղություններից զատ դիտարկել նաև Հնդկաստանը որպես բժշկական տուրիզմի հանգրվան։

Ավանդույթի համաձայն Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրի հանդիպումը Դելիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններս առիթ ունեցան անմիջապես նախարարից տեղեկանալու ՀՀ առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների մասին, ինչպես նաև՝ ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: