• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանը մասնակցում է Սուրաջկունդի 34-րդ փառատոնին

03 փետրվարի, 2020

Փետրվարի 1-ին Հնդկաստանի նախագահի կողմից տեղի ունեցավ Սուրաջկունդի 34-րդ փառատոնի հանդիսավոր բացումը։ Հնդկաստանի Հարյանա նահանգի Ֆարիդաբադ քաղաքում կազմակերպվող արհեստների ամենամյա ցուցահանդեսն իր տեսակի մեջ խոշորագույնն է աշխարհում։ 

Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի մասնակցությունը փառատոնին։ Այս տարի հայկական պատվիրակությունն աննախադեպ ներկայացուցչական է։

Հայկական տաղավարում արհեստագործ վարպետներ Արմենուհի Խաչատրյանը, Արմինե Պողոսյանը և Մարալ Շեուհմելիանը հյուրերին են ներկայացնում իրենց ձեռագործ աշխատանքները։

Առաջին անգամ փառատոնին ներկայացված է նաև հայկական ժողովրդական կատարողական արվեստը՝ ի դեմս Կորյուն Դավթյանի ղեկավարությամբ հանդես եկող «Կայթ» նվագախմբի։

Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու հայ համայնքի ներկայացուցիչները այցելեցին փառատոնին և ծանոթացան հայկական  տաղավարին, որը մշտապես մարդաշատ է։

Փառատոնը կընթանա մինչև փետրվարի 16-ը։

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: