• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Նյու Դելիում նշվեց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը:

24 ապրիլի, 2020
Նյու Դելիում նշվեց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ համաժողով, որը կրում էր «Փոխգործակցություն Հայոց ցեղասպանության շուրջ. Պատմություն և հեռանկար» խորագիրը: Համաժողովը կազմակերպել էին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը և Նյու Դելիի «Վիվեկանանդա միջազգային հիմնադրամ» առաջատար հետազոտական կենտրոնը՝ համատեղ: Հաշվի առնելով COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ համաժողովն ընթացավ տեսակոնֆերանսի ձևաչափով։

Համաժողովը բացեց «Վիվեկանանդա» հիմնադրամի տնօրեն Արվինդ Գուպտան: Այնուհետև ելույթ ունեցավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Քննարկմանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան Դելիի առաջատար Ջ.Նեհրուի անվան համալսարանի պրոֆեսոր Աշվինի Մոհապատրան և հինդի լեզվով Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գրքի խմբագիր, հայտնի գրող և հրապարակախոս դոկտոր Սուման Քեշարին։ Համաժողովին Հայաստանից մասնակցեց նաև ԵՊՀ դասախոս, ցեղասպանագետ, դոկտոր  Սուրեն Մանուկյանը: Վերջինս տեսակոնֆերանսի մասնակիցներին հակիրճ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը և դրա միջազգային ճանաչման ու հետևանքների վերամցման առկա հիմնախնդիրները:

Տեսակոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեցան Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղել համաժողովի հայ զեկուցողներին։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում դեսպան Արմեն Մարտիրոսյանը հարցազրույցներ է տվել նաև հնդկական «StratNews Global» և «Rajya Sabha TV» հեռուստաալիքներին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: