• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահի հետ

09 նմբ, 2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահ Ռամ Մադհավին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա երկկողմ օրակարգին, մտքեր փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների  փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության առավել ակտիվացումը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով: Ռամ Մադհավը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և համընդհանուր մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով տարածաշրջանային և միջտարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու համակողմանի համագործակցության զարգացման շուրջ Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիանալացման կարևորությունը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: